Հասարակություն

«Հրապարակ»․ Անհայտ անձը 12 հազար դոլարի «օնլայն» վարկ է ձեւակերպել՝ գողացված տվյալներով

«Հրապարակ»․ Անհայտ անձը 12 հազար դոլարի «օնլայն» վարկ է ձեւակերպել՝ գողացված տվյալներով

Մենք արդեն գրել ենք այն մասին, որ հայտնի քաղաքագետ Աղասի Ենոքյանի քույրը՝ Արմինե Ենոքյանը, բանկային խարդախության զոհ է դարձել եւ դատական հայց է ներկայացրել ընդդեմ Արդշինբանկի:

Նա պահանջում է անվավեր ճանաչել 25․11․2024 թվականին կնքված վարկային պայմանագիրը՝ որպես իրավական հետեւանք ճանաչելով դրա հիման վրա իրավահարաբերության բացակայությունը։ Կարճ հիշեցնենք պատմությունը:

Քաղաքացին «Լիստով» հայտարարություն է տալիս՝ բնակարանը վարձակալության հանձնելու մասին, ապա Լատվիայի ոմն քաղաքացու, որը ցանկություն է հայտնում ամրագրել բնակարանը, ուղարկում է Money Gram հասցե, որը հասանելի է նաեւ իրեն, փաստորեն, եւ խնդրում է քաղաքացուն մտնել բանկային հավելված։ Այդ պահին նույն Money Gram հասցեի միջոցով նրան հասանելի են դառնում անձի բոլոր տվյալները, որոնք նկարվում են, եւ քաղաքացու անունով Արդշինբանկն ահռելի վարկ է ձեւակերպում՝ 12 հազար դոլար։ Այն պարագայում, որ ընդամենը օրեր առաջ նույն բանկն Արմինե Ենոքյանին մերժած է եղել շատ ավելի փոքր վարկի տրամադրումը։ Բանկի անվտանգության համակարգը չի կարողանում ֆիքսել, որ միեւնույն հաշվեհամարին երկու տարբեր տեղերից է մուտք կատարվել, եւ արգելափակել այն։ Հեշտացնելով վարկ տրամադրելու ընթացակարգը՝ բանկը դրա ռիսկերը լիարժեք չի հաշվարկել եւ այժմ գումարը՝ տոկոսներով հանդերձ, պահանջում է վճարել Արմինե Ենոքյանին: Բանկն արդարանում է, թե տեխնիկապես հնարավոր չէ առանց «լոգին-պասվորդի» մտնել քաղաքացու բանկային հավելված, քաղաքացին է տվել իր տվյալները: Բայց անգամ եթե տվել է, անհասկանալի է, թե ինչպես է բանկն այդպիսի արագությամբ եւ առանց լրացուցիչ ստուգումների վարկ տրամադրել։

«Գործը դատարանում է, բայց դեռ նիստ չի նշանակվել: Դատարանը մերժել է վարկի տոկոսների կասեցումը»,- ասում է Արմինե Ենոքյանը: Այս մասով, հավանաբար, հայցվորը վերաքննիչ բողոք կներկայացնի: 
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image