ՔՊ-ական քաղաքագետների , քաղտեխնոլոգների գրառումներն եմ կարդում ու պարզ երևում է, «թե ինչու՞ են այդպես վառված»։ Նման անուններով հորջորջվածներին կարելի է համարել «ՔՊ-ից գործ տվող մարդիկ»։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներին պետք չէ՝ ինչ որ մեկի միջոցով իմանալ, թե ՔՊ-ն ամենաշատը ինչից է վախենում, ո՞րն է նրա թիրախային, վախի կետը։ Թիրախային կետն իմանալը հաղթանակի կեսն է։ Ուշադիր պետք է լսել, կարդալ ՔՊ- ական «մասնագետներին», որովհետև նրանց ասածի, գրածի բովանդակությունը հաղթանակի անսպառ պաշար է իր մեջ պարունակում։ ՔՊ-ական «քաղաքագետների» գերակշիռ հատվածը, եթե ոչ ամբողջովին, վրդովված են, որ Բագրատ Սրբազանը սքեմ է հագնում, այսինքն կրում է իր եկեղեցական հագուստը։ Տեսեք թե ինչ պարզունակ միտք կամ ավելի ճիշտ իր սրտի անհուն փափագն է արտահայտում նրանցից մեկը․ «Եթե այլևս հոգևորական չես, ուրեմն հագիդ շորը ոչ թե սքեմ է, այլ դեյրա է։ Եթե դեյրա է, ապա ո՞նց ես ուզում կամ պատկերացնում վարչապետի հետ դեյրայով խոսելը որպես տղամարդ»։ Փորձենք բառերի տակ ամփոփված հոգեբանությունը հասկանալ։ Միանգամից իրենց ցավող կետի մասին են խոսում ։ Նրանք բացահայտում են իրենց վախը․ եկեղեցականի սքեմը, կերպարը պառակտված հանրությանը համախմբելու ամենահուսալի միջոցն է։ Վեց տարի շարունակ իրենք պառակտել, ատելություն են ներարկել այդ հասարակության մեջ ու հիմա ոչ թե վախենում, այլ դողում են հանրության համախմբումից։ Վախենում են սքեմից , եկեղեցական հագուստից, եկեղեցականներից, եկեղեցուց։ Հենց դա է պատճառը, որ տարբեր կալիբրի ՔՊ-ական փուչ գնդացիրների միջոցով անընդհատ աղաղակում են, որ Բագրատ Սրբազանը հայտարարել է, որ սառեցնում է հոգևոր կարգավիճակը։ Հարկ է բացատրել նրանց, որ Եպիսկոպոսը եկեղեցու նվիրապետության բարձրագույն աստիճանն է, վկայակոչված Սուրբ Գրքով: Եպիսկոպոսին անվանում են Սրբազան Հայր և գրավոր դիմում Գորշնորհ Սրբազան Հայր կամ օր. Գերաշնորհ Տեր ԱՆՈՒՆ եպիսկոպոս (կամ արքեպիսկոպոս) ԱԶԳԱՆՈՒՆ: Առօրյայում դիմում են որպես կուսակրոնի (Աստծո օգնությունը մաղթելու սկզբունքով)` «Աստված օգնական, Սրբազա’ն Հայր»: Դա կոչում է և հոգևոր ծառայության հետ կապ չունի։ Եթե Տերը նրան ուղղորդել է հայրենիքի փրկության վեհ գործին, դա չի նշանակում, որ Տերը նրա ձեռքից պիտի առնի Սրբազանի կոչումը։
ՔՊ-ականները վախենում են սքեմից։ Ու դա անթաքույց խոստովանում են «քաղաքագետ կոչվածների ու իրենց խմբակի պաշտոնյաների» միջոցով ծաղրում են սքեմը։ Սքեմի ծաղրումը ողջ քրիստոնյա աշխարհի կրոնական համոզմունքները վիրավորել է նշանակում։ Բայց դա էլ եթե մի կողմ թողնենք՝ նրանց անհանգստացնում է ոչ թե եկեղեցական հագուստը, այլ այն, որ բարձր աստիճանով հոգևորականը՝ եկեղեցական հագուստով, կարող է համախմբել քրիստոնյա մեր ժողովրդին։ Վախենում են, որ իրենց պառակտածը կարող է միավորվել և թույլ չտալ, որ հայրենիքը մաս- նաս վաճառեն։ Սքեմի մեջ Քրիստոսի լույսն է․ ՔՊ-ն դրանից է վախենում։