«Սյունիքի միջանցքի» արտապատվիրակման, այն ամերիկյան կազմակերպության վարձակալության տալու առաջարկի վերաբերյալ «Հրապարակ»-ի հարցերին բլից արձագանքում է արևելագետ Կարինե Գևորգյանը։
-Ինչպիսի՞ն կլինի Մոսկվայի արձագանքը Բաքվին և Երևանին ուղղված ամերիկյան առաջարկի վերաբերյալ։ Ստացվում է, որ ԱՄՆ-ն ցանկանում է վերահսկել «Զանգեզուրի միջանցքը» և, ըստ էության, մարտահրավե՞ր է նետում Մոսկվային։
– Կարծում եմ՝ Մոսկվան կարձագանքի ոչ թե խոսքով, այլ գործով։ Այդ արձագանքը, ամենայն հավանականությամբ, կլինի համատեղ Իրանի և Չինաստանի հետ։
-Ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանի հայտարարությունը Սյունիքով անցնող ճանապարհը 100 տարով վարձակալելու վերաբերյալ։
– Իրականում նրանք (ԱՄՆ-ն, Թուրքիան, և Ադրբեջանը) չգիտեն, թե իրենց հետ ինչ կարող է պատահել երկու ամիս անց։
- Ի՞նչ գին կարող է վճարել Հայաստանը, եթե այս սցենարը իրականանա, և ի՞նչ կշահի Ադրբեջանը։
– Հայաստանը սուբյեկտ չէ այս խաղում, իսկ Ադրբեջանը կարող ինքը է կորցնել սուբյեկտությունը։