Քաղաքականություն

Իշխանությունը հետընտրական հաշվեհարդար է տեսնում

Իշխանությունը հետընտրական հաշվեհարդար է տեսնում

Արագածոտնի մարզի համայնքապետերից մեկից տեղեկացանք, որ իր ղեկավարած վարչական շրջանի ավելի քան 100 երիտասարդի միանգամից վարժական հավաքների ծանուցագրեր են ուղարկել, որ առաջիկա շաբաթներին տանեն։

Մեր զրուցակիցը վստահեցրեց, որ իրենց համայնքը միակը չէ` նույն պատկերն է նաեւ հարակից համայնքներում։ Գյուղերում կասկածներ ունեն, որ իշխանությունը հետընտրական հաշվեհարդար է տեսնում գաղափարական հակառակորդների հետ՝ հաշվի չառնելով անգամ այն, որ գյուղատնտեսության ակտիվ շրջանն է, եւ մարդիկ բերքը հավաքելու ու իրացնելու խնդիրների առաջ են կանգնելու, եթե, ասենք, տան միակ տղամարդուն տանեն վարժական հավաքների։ Էլ չենք ասում այն մասին, որ վարժական հավաքի տանելը դարձել է պատժի նոր ձեւ:

Լրահոս

Ամենաընթերցված

Ձերբակալել են Չալաբյանին

Ձերբակալել են Չալաբյանին

Վաղ առավոտյան ձերբակալել են հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին: Այս պահին այլ մանրամասնե...

×
Gallery Image