Այլ

Ռուս մեծահարուստները Եվրոպայից հանել են 50 միլիարդ դոլարից ավելի գումար 

Ռուս մեծահարուստները Եվրոպայից հանել են 50 միլիարդ դոլարից ավելի գումար 

Ռուսաստանի ամենից հարուստ գործարարները 22 թվականի փետրվարից սկսած Եվրոպայից դեպի Ռուսաստան եւ ՌԴ-ին բարեկամ երկրներ են տեղափոխել ոչ պակաս, քան 50 միլիարդ դոլար, հայտնում է Bloomberg հեղինակավոր ամերիկյան պարբերականը։

Առաջիններից մեկը, որ արտասահմանում ունեցած ակտիվները «հայրենադարձեցին» Անդրեյ Գուրեեւն էր եւ Վիկտոր Ռաշնիկովը։ Ավելի ուշ նրանց միացավ նաեւ Իգոր Ալտուշկինը։ Դրան նպաստել է, այսպես ասած, «ռուսական օֆշորների» զարգացումը, որտեղ տեղափոխվել է ավելի քան 100 ընկերություն։ Այս տարվա օգոստոսին United Medical Group CY Plc եւ  MD Medical Group Investments Plc խոշոր ընկերությունների բաժնետերերը, որոնք վերահսկվում են ռուս գործարարներ Իգոր Շիլովի եւ Մարկ Կուրցերի կողմից, եւս հաստատել են ընկերությունների՝ Կիպրոսից Ռուսաստան տեղափոխվելը։ 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image