Վարշավայում՝ նախագահական պալատի մոտ ոստիկանները ձերբակալել են գազայի նատրճանակով զինված մի տղամարդու, ով հանդիպում է պահանջել նախագահ Կարոլ Նավրոցկու հետ։ Այս մասին հայտնում է RMF24 ռադիոկայանը։ Համաձայն հաղորդման, անհայտ անձը մոտեցել է նախագահական պալատի անվտանգության աշխատակիցներին եւ ասել է, որ հանդիսանում է Նավրոցկու կողմնակից եւ պահանջել է հանդիպում նախագահի հետ։
Քանի որ անվտանգության աշխատակիցները նրա մոտ նկատել են գոտու մեջ թաքցված գազային ատրճանակ, ահազանգել են ոստիկանություն եւ ոստիկաններն էլ ուժի կիրառմամբ ձերբակալություն են իրականացրել, քանի որ տղամարդը կամավոր կերպով հրաժարվել է հանձնել զենքը։ Առգրավված ատրճանակը, պարզվել է, որ գազային է։ Հայտնի է նաեւ, որ տղամարդը 47 տարեկան է, Օոստրոլենկա քաղաքի բնակիչ։ Դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն։