Ֆրանսիայի Ազգային ժողովը՝ խորհրդարանի ստորին պալատը, օրինականացրել է էֆթանազիան։ Համապատասխան օրինագծի քվեարկությունը անցել է 291 կողմ 241 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Համաձայն ընդունված օրենքի նախագծի, էֆթանազիայի իրավունք կստանան այն չափահաս Ֆրանսիայի քաղաքացիները, ովքեր տառապում են վերջին ստադիաների անբուժելի ծանր հիվանդություններով։ Պարտադիր պայման է համարվում այն, որ պացիենտի ֆիզիկական կամ հոգեկան/հոգեբանական տառապանքներն ու ցավը հնարավոր չէ մեղմել բուժման եղանակներով։
Մարդը, ով որոշում է կայացրել էֆթանազիայի՝ ինքնակամ մեռնելու, պետք է նախ ստանա մասնագիտական բժշկական հանձնաժողովի թույլտվությունը։ Ապա՝ ստանալու է հավելյալ ժամկետ, որի ընթացքում կարող է փոխել որոշումը։ Եթե որոշումը չի փոխվում, ապա էֆթանազիայի որոշում կայացրած անձն ինքն է իրեն կատարելու մահացու ներարկումը։ Բժիշկը կամ բուժքույրը կարող են ներարկում կատարել այն դեպքում, եթե պացիենտը ի վիճակի չէ դա անել։ Ֆրանսիան տասնմեկերորդ երկիրն է աշխարհում, որն օրինականացրել է էֆթանազիան։ Օրնականացրել են նաեւ՝ Նիդերլանդները, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Պորտուգալիան եւ Իսպանիան՝ Եվրոպայում։