Քաղաքականություն

Լավրովի հայտարարությունները դաշնակցի հայտարարություններ չէին. Ազատ Արշակյան

Լավրովի հայտարարությունները դաշնակցի հայտարարություններ չէին. Ազատ Արշակյան

Եվրոպամետ մի շարք գործիչներ` իրենց սակավաթիվ աջակիցների հետ ՀՀ ԱԳՆ շենքի դիմաց երեկ և այսօր ցույց էին կազմակերպել: Նրանք պահել էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի նկարներով պաստառները՝ մարդասպան մակարգությամբ: 
«Հրապարակը» Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, «Եվրաքվեի» անդամ Ազատ Արշակյանից հետաքրքրվեց, այս իշխանությունների անուղղակի համաձյանությունը կա՞ր այս ակցիայի անցկացման հետ կապված: Նա ասաց՝ դժվար հարց է, որովհետև եթե աջակցություն կա՝ դա շատ անուղղակի կլինի երևի, որովհետև Եվրաքվեի կողմնակից ուժերը միշտ էլ հատուկ կարծիք են ունեցել Ռուսաստանի իշխանությունների մասին:

«Այդ դրդումը կամ այդ ստվերային աջակցությունը, կարծում եմ, որ վիճելի է: Ես կարծում եմ, որ` չէ, բայց որ իշխանությունները դրանից կարող են շահել: Իսկ ո՞նց կարող են շահել՝ Հայաստանում կան ուժեր, որոնց եթե փոխարինեն ներկա ուժերը, ուրեմն Ռուսաստան- Հայաստան հարաբերությունները կվերանայվեն: Այդ իմաստով իշխանությունը ցույց տվեց, որ Հայաստանում կան շատ ավելի խիստ մոտեցում ունեցող ուժեր՝ այդ իմաստով այս իշխանությունը շահեց: Այսինքն, նայեք, որ մենք ձեզ համար շատ ավելի ընդունելի ենք, քան թե նրանք, որ կարող են հայտնվել: Այսինքն, բարի և չար քննիչի մասին է խոսքը: Այդ իմաստով, կարծում եմ, որ իշխանությունը շահում է, ցույց է տալիս, որ ինքը շատ ավելլի լոյալ է Ռուսաստանի նկատմամբ իր այդ հակաօդեկաբեական կամ այդ փոքրիկ ծեքծեքումները, ավելի լուրջ վերաբերմունք են ստանում»,-ասաց Արշակյանը:
Հարցին, թե ինչպես է վերաբերվում նման ցույցերին, մարդասպան որակումը կարող է դիտարկվել որպես թշնամանք, ինչին նախկին պատգամավորն ասաց, որ միջազգային իրավունքի տեսակետից կան գնահատականներ:
«Ես էլ էի ուզում այնտեղ գնալ՝ տեխնիկական պատճառով չկարողացա ներկա գտնվել, կայանատեղի չգտա մեքենայի համար։ Ես էլ էի ուզում լինել, բայց այդ մարդասպան գնահատականը նրան տվել է Միջազգային դատարանի դատախազը՝ Հաագայի դատարանը այդպիսի մեղադրանք է առաջադրել: Ուզում եմ ասել, մենք ընդամենը արտագրել ենք Հաագայի դատարանի դատախազի բնորոշումը, այնպես որ դա զրպարտություն չի»,-ասաց քաղաքական գործիչը:
Իսկ թե Հայաստանի շահերից բխու՞մ են նման ցույցերը, լարված հարաբերությունների շրջափուլում գտնվող դաշնակցի հետ հարաբերություններում, վերջինս ասաց, եթե վատ հարաբերություններ են, ապա դա արդեն դաշնակից չէ:
«ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունները ասուլիսի ժամանակ դաշնակցի հայտարարություններ չէին»,-ասաց Ազատ Արշակյանը:

Խոսելով ակցիայի մասին, ասաց, որ, օրինակ, բարեկամին չի կարելի այդպես դիմավորել, բայց ոչ բարեկամին՝ Արցախը հակառակորդին հանձնողին կարելի է՝ եզրափակեց Ազատ Արշակյանը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image