Հասարակություն

Իջևանում  սուպերմարկետ է սնանկացել

Իջևանում  սուպերմարկետ է սնանկացել

Իջևանի հարավային ծայրին` Իջևանի գինու, կոնյակի գործարանի կողքին, միջպետական ավտոճանապարհի եզրին տարիներ շարունակ  սուպերմարկետ էր գործում։ Նախկինում այն հայտնի էր «Մարանի» անունով, սակայն վերջին շրջանում հանրախանութն աշխատեցնում   էր սննդամթերք ներմուծող «Բրենդ լիդեր» ՍՊԸ-ն։ Այս ՍՊԸ-ն սնանկացել է, նշանակվել է սուպերամարկետի սնանկության գծով կառավարիչ։ Սուպերմակետի սնանկանալու պատճառների մասին տեղեկանալու նպատակով զանգահարեցինք «Բրենդ լիդեր» ընկերություն, բայց  աշխատողներն իմանալով, որ լրագրողի հետ են խոսում, չցանկացան  մանրամասներ հայտնել։ Այդ սուպերմարկետն, ի տարբերություն Իջևանի այլ սուպերմարկետների, գործում էր քաղաքի ծայրամասում եւ դրանից հիմնականում օգտվում էին միջպետական ավտոճանապարհով անցնողները։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image