Այլ

Պուտինը Լուկաշենկոյին Ալեքսանդր Նևսկու շքանշան է տվել

Պուտինը Լուկաշենկոյին Ալեքսանդր Նևսկու շքանշան է տվել

Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին շնորհավորել է 60-ամյակի առիթով, հայտնում է ИТАР-ТАСС-ը:



Հեռախոսազրույցով Լուկաշենկոյին շնորհավորելուց բացի Պուտինը նրան Ալեքսանդր Նևսկու շքանշան է շնորհել:
Աղբյուրը նշում է, որ Լուկաշենկոն Բելառուսը ղեկավարում է արդեն քսան տարի: Նա բազմիցս նշել է, որ չի նշում իր ծննդյան տարեդարձները:



«Դա ինձ համար ամենազզվելի օրն է կյանքում, քանի որ, ցավոք, այդ օրը դու մի տարով մեծանում ես», - տարիներ առաջ ծննդյան օրվա մասին ասել է Լուկաշենկոն:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image