Այլ

«Սա Թուրքիան է, որն ավարտվում է»

«Սա Թուրքիան է, որն ավարտվում է»

Թուրք-սիրիական սահմանին մոտ ոուսական օդուժը շարունակում է ինտենսիվ ռմբակոծել «Իսլամական պետության» զինյալներին պատկանող նավթային ամբարները, ռազմական փոքր, սակայն ակտիվ կայանները՝ ոչնչացնելով զենք-զինամթերք, կուտակած ռումբեր եւ պայթուցիկ սարքավորումներ: Ռմբակոծություններից հետո սիրիական բանակը երկրի տարբեր հատվածներում գնալով հաջողություններ է գրանցում՝ ապստամբներից ազատագրելով տարածքները: Ռուս-թուրքական հարաբերությունները մնում են լարված եւ անկայուն, թեպետ թուրքական իշխանությունները հայտարարում են, որ Անկարան պատրաստ է երկխոսության համար: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրեց հրաման, ըստ որի՝ կանխվում է թուրքական 17 ապրանքատեսակների (որոնց թվում են բանջարեղենը, տոմատի մածուկը, հավի միսը, նարինջը, տանձը) մուտքը ռուսական շուկա: Սանկցիան ուժի մեջ կմտնի 2016 թվականից: 



Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեդ Շիմշեքը տագնապում է, որ եթե սանկցիաները շարունակվեն, եւ ապագայում խնդիրը երկու երկրների միջեւ չկարգավորվի, ապա Թուրքիան կարող է 9 միլիարդի վնաս կրել: Այնուամենայնիվ, բացի քաղաքական գործիչների մեկնաբանություններից ու կանխատեսումներից, հետաքրքիր է նաեւ, թե ռուս-թուրքական լարված հարաբերությունների մասին ինչ են մտածում ռուս գրականության ներկայացուցիչները, որոնք առավել ակտիվ են իրենց անձնական էջերում ու բլոգներում:



Արձակագիր, ակտիվիստ, լրագրող Ռախար Պրիլեպինն իր «Նրանց մասին, ովքեր այսօր ղեկավարում են աշխարհը» հոդվածում Թուրքիայի մասին գրում է. «Էրդողանը դեռ փողեր հաշվելը չի մոռացել ու արագ հասկացավ, որ հիմարություն է արել: Վայրը, որտեղից խփել են ռուսական ինքնաթիռը, օդաչուին ու դեսանտնիկին, պարզված է: Այնտեղ թափառում էին մարդիկ, որոնք վստահ էին, որ Էրդողանը փրկելու է իրենց: Էրդողանն այնպես արեց, որ նրանց սպանեցին ու վերածեցին մոխրի: Սակայն թուրքական էլիտայի ոչ վաղ անցյալում ունեցած թեթեւակի շփոթմունքը կարող է ուղի հարթել դեպի ակնթարթային կատաղությունը, եւ նրանց միայն այդպիսի հնարավորություն տվեք»:



Նացիոնալ-բոլշեւիկյան կուսակցության առաջնորդ, գրող, հրապարակախոս Էդուարդ Լիմոնովն իր բլոգում գրում է. «Բոլորը բարեկամաբար խոսքուզրույց ունեցան, թե Թուրքիան «անկանխատեսելի» է, իբր այն աստիճան, որ դա դժգոհության առիթ է տվել ոչ միայն Ռուսաստանին, այլեւ ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին: Տեր Աստված, ախր ամեն ինչ պարզ է՝ սա Էրդողանի Թուրքիան է: Սա անցումային շրջանի Թուրքիան է, որն ավարտվում է: 20-րդ դարի երկրորդ կեսի ԱՄՆ-ի կամակատար աշխարհիկ պետությունը քաղաքականորեն վերածվում է իսլամական երկրի: Եվ հենց այս պլատֆորմի վրա էլ ընտրվել էր Էրդողանը եւ իր քաղաքական դիմագիծը ոչ մեկից էլ չէր թաքցնում: 2014 թվականից հետո, երբ Էրդողանը, որպես երկրի նախագահ, միաձայն քվե ստացավ, Թուրքիան իսլամական երկրի վերածելու հարցը նա տեղափոխեց ակտիվ քաղաքական դաշտ»: Գրող Ալեքսանդր Շիրոկորադը, ավելի հեռուն գնալով, գրում է. «Հարկ եղած դեպքում Ռուսաստանն ի զորու է փակել սեւծովյան նեղուցները: Պարոն Էրդողանն ու իր շրջապատը տեղյա՞կ չեն, որ բացի ցամաքային, հետեւակային զորքերից, Ռուսաստանն ունի նաեւ ծովային ռումբեր»:



 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image