Հասարակություն

Ինչպես հեռացնել սուրճի հետքերը

Ինչպես հեռացնել սուրճի հետքերը

Ցանկացած ըմպելիք այդ թվում և սուրճ օգտագործելիս, մեծ է հավանականությունը, որ այն կարող է  թափվել սփռոցի, գորգի կամ հագուստի վրա: Մի անզգույշ շարժում, և դուք անհարմար իրավիճակում եք:



Սուրճի հետքերը դժվար հեռացվող բծերի շարքից են: Գործվածքի վրա սուրճը թողնում է դեղնաշագանակագույն հետք և շատ արագ ներծծվում է: Գոյություն ունեն սուրճի հետքերը վերացնելու մի քանի միջոցներ, որոնցից մեկ-երկուսը ներկայացնում ենք ստորև:



Սուրճի թարմ հետքը  պետք է մշակել կերակրի աղով, կամ գլիցերինի և աղի խառնուրդով այնուհետև գործվածքը լվանալ տաք ջրով:



Տարբեր տեսակի գործվացքներից սուրճը կարելի է հեռացնել նաև անուշադրի սպիրտի, գլիցերինի և ջրի հավասար հարաբերակցությամբ խառնուրդի միջոցով: Անհրաժեշտ է այն լցնել հետքի վրա, թողնել մի ամբողջ օր, ապա լվանալ:



Սինթետիկ գործվածքներից սուրճը հեշտությամբ կհեռացվի եթե մեկ ճաշի գդալ սպիրտին ավելացնեք կես լիտր ջուր, դրանով մշակեք հետքը այնուհետև լվանաք սառը ջրով:



Սպիտակ հագուստից սուրճի հետքերը կօգնի հեռացնել քլորի լուծույթը:



Բարի լույս սիրելի ընթերցողներ, վայելեք առավոտյան սուրճը և թող այն միայն հաճելի պահեր պարգևի ձեզ: «Հրապարակը» հաջող օր է մաղթում բոլորիդ:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image