Հասարակություն

Կոչ եմ անում հենց հիմա գալ Մայր Աթոռ, պատրաստվում են գրոհել Վեհափառի եւ եկեղեցու վրա, մենք դա թույլ չենք տալու

Կոչ եմ անում հենց հիմա գալ Մայր Աթոռ, պատրաստվում են գրոհել Վեհափառի եւ եկեղեցու վրա, մենք դա թույլ չենք տալու

Օրվա իշխանությունների հետ փոխկապակցված ինչ-որ շրջանակներ պատրաստվում են գրոհել Վեհափառի եւ եկեղեցու վրա, մենք դա թույլ չենք տալու. «Հրապարակ»-ի հետ զրույցում այս մասին ասաց Էջմիածնի ավագանու «Էջմիածին» խմբակցության ղեկավար Սեւակ Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ «ֆեյսբուքում» եւ տարբեր սոցիալական հարթակներում արդեն մի քանի օր է իշխանամերձ ինչ-որ անձինք եկեղեցին վարկաբեկող գրառումներ են անում, գրոհներ են նախապատրաստում:

«Նրանք փորձելու են ոտնձգություն անել Հայ Առաքելական եկեղեցու եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ: Սրտացավ մարդկանցով հավաքվում ենք եկեղեցու շուրջը: Հայաստանի Հանրապետությունում Հայ Առաքելական եկեղեցին միակ օջախն է, որին այս իշխանությունների ավերիչ ձեռքը չի հասել, հուսով եմ՝ չի էլ հասնի»-, նշեց Խաչատրյանը: Հաջակցություն Վեհափառ Հայրապետի եւ Հայ Առաքելական եկեղեցու՝ նրա կոչով քաղաքացիները այս պահին հավաքվում են Մայր Աթոռի բակում: Խաչատրյանն ասաց, որ սա քաղաքական ակցիա չէ, այլ հոգեւոր արժեքների պահպանության համար մղվող պայքար է:

Ավելի վաղ նա ֆեյսբուքյան իր էջում գրել էր. Այսօր ժամը 15:30-ին ես իմ ընկերների հետ կլինեմ Մայր Աթոռի բակում: Կոչ եմ անում բոլորիդ միանալ՝ թույլ չտալու որոշ իշխանամերձ արկածախնդիրների ոտնձգությունները դեպի հայ եկեղեցին: Հայ առաքելական եկեղեցին միակ կառույցն է, որտեղ կապիտուլյանտների իշխանության ավերիչ ձեռքը դեռ չի հասնում»:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image