ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը նույնպես միացել է վարչապետի երթին: Թե ինչի՞ է պատրաստ, որ այսօր քաղաքացիական բախումներ չլինեն, Ստեփանյանն ասաց. «Նախ ասեմ, որ ես ապավինում եմ ժողովրդի իմաստությանն ու խոհեմությանը: Եվ ես քիչ առաջ գրառում եմ կատարել: Ինձանից կախված ամեն բան կանեմ, որ հանկարծ բախումների չհասնի: Ես նշել եմ, եւ հիմա էլ ասում եմ, որ մենք երկրի ներսում թշնամիներ չունենք: Երկրի ներսում մենք քաղաքական ուժերով տարաձայնություններ եւ հակասություններ ունենք, որ կարելի է լուծել կամ ընդհանուր հայտարարի գալ կլոր սեղանի շուրջ՝ խոսելով»:
Հարցին՝ ո՞ր դեպքում վարչապետը հրաժարական կտա, պատգամավորը պատասխանեց. «Մենք այս մասին բազմաթիվ անգամ առիթներ ենք ունեցել խոսելու: Գոյություն ունի 6 ամսվա կտրվածքով ճանապարհային քարտեզ, յուրաքանչյուր կետ մենք կատարում ենք: Մայիսի վերջին ճանապարհային քարտեզի կետերը կլրանա եւ մենք կորոշենք մեր հետագա անելիքը : Կարծում եմ արտահերթ ընտրությունների թեման մինչեւ վերջ սպառված չի, եւ ցանկացած պահի կարելի է գալ հայտարարի: Եվ եթե խիստ հասունացել է արտահերթ ընտրությունների գնալու հարցը կամ ժողովրդի կողմից իշխանություններին վստահելու կամ չվստահելու պահը հասունացած է, կարծում եմ ընտրությունների գնալը միակ ճանապարհն է»: