Էքսկլյուզիվ

«Հրապարակ».Նաիրիտը փակեցին, հիմա էլ մասնագետներին են տանում

«Հրապարակ».Նաիրիտը փակեցին, հիմա էլ մասնագետներին են տանում

Հունիսի 8-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Դիլիջանում, «Մտքերի գագաթնաժողովի» ժամանակ հայտնել էր, որ իր գրասենյակի ղեկավարը Չինաստանում այցելել է «Շանսի-Նաիրիտ» գործարան եւ նոր համաձայնագրեր ստորագրել՝ արտադրությունը զարգացնելու նպատակով։ «Գործարան կգնան 4 մասնագետ Հայաստանից, մեկը՝ փոխտնօրենի կարգավիճակում»,- ասել էր նա։

Այդ 4 մասնագետները «Նաիրիտ» ՓԲԸ նախկին աշխատակիցներ են՝ հայտնեց «Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը։ «Մեր գործարանը փակեցին, հիմա էլ մասնագետներին են տանում»։ Փաստորեն, կառավարությունը տապալեց «Նաիրիտ» գործարանի վերագործարկման ծրագրերը, արգելակեց կոլեկտիվի ջանքերը, հիմա տանում է մասնագետներին։

Իսկ ավելի վաղ չինացիները տարել էին նաեւ տեխնոլոգիաները։ «Շանսի-Նաիրիտ»-ը ստեղծվել էր մեր «Նաիրիտի» տեխնոլոգիաների հիման վրա։ Հունիսի 24-ին հիմնական արտադրությունները՝ քլորոպրենի, ացետիլենի, թթուների, վաճառվելու են աճուրդով։ Տպավորություն է, որ Ավինյանը «Նաիրիտը» ոչնչացնելու հատուկ ծրագիր ուներ, որը հաջողությամբ իրագործվում է։ 

Լրահոս

Ամենաընթերցված

Ձերբակալել են Չալաբյանին

Ձերբակալել են Չալաբյանին

Վաղ առավոտյան ձերբակալել են հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին: Այս պահին այլ մանրամասնե...

×
Gallery Image