Իր ասուլիսի ընթացքում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի «խաղաղության դարաշրջանի» թեզին, նրան հարցնելով՝ «իսկ դու ո՞վ ես»։ Քոչարյանի խոսքով՝ Փաշինյանը ոչ թե բանակցային սեղանի շուրջ է նստած, այլ բանակցային սեղանի վրա․
«Այսօր դու բանակցային սեղանի շուրջ չես նստած, այսօր դու այդ բանակցային սեղանի վրա ես, քեզ են քննարկում առանց քո մասնակցության։ Դու դադարել ես լինել բանակցային գործընթացի սուբյեկտ, դու արդեն վաղուց բանակցային գործընթացի օբյեկտ ես»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ Փաշինյանը չի կարող խաղաղության դարաշրջան բացել տարածաշրջանում, եթե չի կարող այդ դարաշրջանը իր երկրում բացել, երբ ոչ մի բան չի արել պատերազմի հոգեբանական հետևանքները շտկելու համար։