Արցախում մարտի 31-ին նշանակված համապետական ընտրությունները՝ նախագահի եւ խորհրդարանի, մազից են կախված: Նախագահի որոշ թեկնածուներ կոչ են անում Արցախում եւս արտակարգ դրություն հայտարարել, այդ դեպքում ընտրությունները չեն կայանա: Մասնավորապես, Վիտալի Բալասանյանն այդ հարցով դեռեւս կիրակի օրն է դիմել նախագահ Բակո Սահակյանին, նրա կարծիքով՝ այսօր քաղաքական եւ գոյատեւման հարց է դրված, ուստի ընտրություն պետք է անել հօգուտ վերջինի: Կհայտարարվի՞ Արցախում արտակարգ դրություն, երեկ մեր հարցին ի պատասխան, Արցախի իշխանական վերին օղակներից մեզ վստահեցրին, որ այս պահին չկա անհրաժեշտություն, քանզի թեպետ հայտարարված չէ, բայց Արցախն ապրում է արտակարգ ռեժիմով։ «Գրեթե բոլոր միջոցառումներն իրականացվում են: Հայաստանի հետ 4 անցակետերում հատուկ միջոցառումներ են, ըստ էության, ելումուտը սահմանափակվել է: Օտարերկրյա քաղաքացիների մուտքն առհասարակ սահմանափակված է, կարող է բացառություն լինել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եւ դիտորդական առաքելությունների համար: Պետական հիմնարկներն ու մասնավոր կազմակերպություններն իրենց աշխատակիցների մի մասին ուղարկել են տները՝ ինքնամեկուսացման»,- նշեց մեր աղբյուրը: Թե ինչ կլինի վաղը, մյուս օրը, անհայտ է:
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
Ծառուկյանը 5.7 մլն դոլար է շահել. ի՞նչ է տեղի ունե...
UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշում երկրորդ տեղ զբաղեցնող Արման Ծառուկյանի անունը հայտնվել է մեծ ֆի...
Աննա Հակոբյանը վարչապետի տիկնոջ կարգավիճակով գործո...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աննա Հակոբյանը գործուղվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ առաջին տ...
ՔԿ-ն թիրախավորել է «Ուժեղ Հայաստանի» ցուցակից 6 ան...
ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ ընտրական հանցագործությունների և փողերի լվացման գործի շրջանակում «...
×
❮
❯