Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմը իր ֆեյսբուքյան էջում որոշել է «հերքել» խմելու ջրի թունավորված լինելու վերաբերյալ տարածվող ինչ-որ լուրերը, սակայն հայտնի ասացվածքի մոտիվներով «ունքը սարքելու փոխարեն աչքն են հանել»։ Հերքման տեքստում թաղապատերանը գրել է․
«Հարգելի Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի բնակիչներ, հայտնում ենք ձեզ, որ այսօր առավոտվանից տարածված լուրն այն մասին, որ խմելու ջուրը թունավորված է, պաշտոնապես հաստատված փաստ չէ»։
Այս հայտարարությունը ոչ միայն քերականական ու ուղղագրական սխալներով է, այլև, փաստորեն, այն մասին է, որ ջրի թունավորման փաստը կա, ուղղակի այն պաշտոնապես հաստատված չէ։

