Ադրբեջանցիները, ինչպես հայտնի է, «մեզ համար» նոր ճանապարհ են կառուցել, որ «Լաչինի միջանցքի» փոխարեն ժամանակավորապես դրանով կապը պահպանվի Հայաստանի և Արցախի միջև: Արցախից դուրս գալիս, Շուշին անցնում ես, մի քանի կմ անց արդեն հանդիպում ես ռուս խաղաղապահներին, որոնք կանգնած են դեպի Բերձոր տանող ճանապարհին և մարդկանց ուղղորդում են թեքվել ձախ և անցնել նորակառույց ճանապարհով:
Նոր ճանապարհը, որը ժամանակավոր է, այս պահին օգտագործում են թե հայերը, թե ադրբեջանցիները: Ճանապարհը ոլորապտույտ է` լի վերելքներով և վայրէջքներով: Վերելքները տեղ-տեղ դժվարամատչելի են, և ժանր բեռնատարների համար չափազանց դժվար է հաղթահարել դրանք:
Մանրամասն` տեսանյութում