Հասարակություն

Թուրքիան քաղաքական խիզախ քայլ կատարեց

Թուրքիան քաղաքական խիզախ քայլ կատարեց

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ առաջիկա կիրակի ՌԴ-ն Թուրքիային կմատակարարի S-400 զենիթահրթիռային համալիրների առաջին խմբաքանակը։ 

Անկարան չհրաժարվեց ՌԴ-ի հետ խոշոր ռազմական գործարքից եւ դարձավ ՆԱՏՕ-ի անդամ առաջին երկիրը, որը կունենա նման համակարգեր եւ աշխարհում՝ չորրորդը՝ Բելառուսից, Չինաստանից եւ ՌԴ-ից հետո։ 
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք սա չի՞ խախտում ռազմաքաղաքական բալանսը տարածաշրջանում եւ խնդիրներ ստեղծում Հայաստանի համար։

Սուրեն Սարգսյանը  մեզ հետ զրույցում նշում է, որ ՌԴ-ն եւ Թուրքիան շատ վաղուց էին բանակցում, եւ Թուրքիան որոշ նախապայմաններ ուներ ՌԴ-ի նկատմամբ S-400 համալիրներ ձեռք բերելու հարցում։ Միաժամանակ, ըստ նրա, դա խնդիր է ստեղծում ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի համար, որոնք պատժամիջոցներ են նախատեսում նման համալիրների դեմ։ Սակայն Թուրքիան վերջնական քաղաքական խիզախ որոշում կայացրեց ՌԴ-ից ձեռք բերել այդ համակարգերը, չնայած դա անընդունելի է Վաշինգտոնի համար։

Քաղաքագետը հիշեցնում է, որ Թուրքիան նաեւ ԱՄՆ-ից էր ցանկանում ձեռք բերել համակարգեր, այդ թվում նաեւ՝ հակաօդային պաշտպանության համալիրներ՝ F-35 ինքնաթիռներ։ Սակայն այդ ինքնաթիռները Թուրքիային վաճառելու հարցում առաջացել էին խնդիրներ, եւ Թուրքիան նախընտրեց դրանք ձեռք բերել ՌԴ-ից՝ նախապատվությունը տալով ռուսական զենքին։ 

Սուրեն Սարգսյանն այդ քայլը բացատրում է Թուրքիայի ինքնավստահությամբ, որը, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, այդ կառույցի նկատմամբ էլ պարտավորություն չունի։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image