Էքսկլյուզիվ

«Հրապարակ». ՔՊ-ական պատգամավորին զրկել են վարորդական իրավունքից. նա հարբա՞ծ է եղել

«Հրապարակ». ՔՊ-ական պատգամավորին զրկել են վարորդական իրավունքից. նա հարբա՞ծ է եղել

ԱԺ պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի մասնակցությամբ, ըստ մեզ հասած լուրերի, վերջերս ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել։ Նա զրկվել է վարորդական իրավունքից՝ հարբած վիճակում մեքենա վարելու պատճառով: Պատմում էին, որ պատգամավորն իր մեքենայով տեղափոխելիս է եղել ՀՀ ԱԺ մեկ այլ պատգամավոր Ռուստամ Բաքոյանին ու ընկել է պարեկների թակարդը։

Պատգամավորը երեկ մեր հարցին ի պատասխան սկզբում «սուխոյ ատկազ» եկավ` հերքելով փաստը, հետո վերադարձավ եւ պատմեց, թե իբր դեպքը տեղի է ունեցել 2021 թվականին, սակայն վարորդական իրավունքից զրկել են ոչ թե խմածության պատճառով, այլ այն, որ չի կատարել ավտոտեսուչի հրահանգը՝ չի փչել խմածության սարքով եւ այլն։

Լրահոս

Ամենաընթերցված

Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…

Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…

Ուժերի հետաքրքիր հարաբերակցություն է հաստատվել Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև: Կողմերը, կար...

×
Gallery Image