Քաղաքականություն

Արթուր Դավթյանը Ստեփանակերտում չցանկացավ խոսել դավաճանների ու մահապատժի մասին (տեսանյութ)

Արթուր Դավթյանը Ստեփանակերտում չցանկացավ խոսել դավաճանների ու մահապատժի մասին (տեսանյութ)

Այսօր՝ Արցախի Հանրապետության հռչակման հերթական տարեդարձի օրը, Ստեփանակերտ էր այցելել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Նա ծաղիկներ խոնարհեց Ստեփանակերտի հուշահամալիրում, շրջեց եղբայրական գերեզմանատանը, զրուցեց զոհված զինվորների ծնողների հետ։ 

Hraparak.am-ը խնդրեց նրան մի քանի հարցի պատասխանել։ Դատախազն ասաց, որ կխոսի միայն օրվա խորհրդի մասով՝ նշելով, որ ինքն իր շնորհավորանքներն է հղում մեր ամբողջ հայ ազգին, քանի որ հայ ազգի անցած դժվար ճանապարհի արդյունքում ենք այս տոնը սկսել։ 

«Եւ գիտակցելով, որ հետագա ճանապարհն էլ դժվար է, մենք ողջ ազգով պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Արցախում բնակվող ժողովրդի այս բնական և անօտարելի իրավունքը պաշտպանենք»,-ասաց դատախազը։

Երբ նրան փորձեցինք հիշեցնել պետական դավաճանների ու նաև իր՝ մահապատիժը վերականգնելու վերաբերյալ գաղափարի մասին, Դավթյանն այլևս չցանկացավ պատասխանել հարցերին։

Մանրամասն՝ տեսանյութում

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image