Սպորտ

Ինչու է Մասկերանոն հեռանում «Ինտեր Մայամիից»

Ինչու է Մասկերանոն հեռանում «Ինտեր Մայամիից»

«Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավյեր Մասկերանոն որոշում է կայացրել հեռանալ զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին հայտնում է ակումբի Մամուլի ծառայությունը իր սոցկայքի էջում հրապարակած գրառմամբ։ «Խավյեր Մասկերանոն որոշում է կայացրել ավարտել իր աշխատանքը որպես գլխավոր մարզիչ։ Չեմպիոնն իր շտաբի հետ ընդմիշտ կմնա որպես «Ինտեր Մայամիի» ընտանիքի անդամ եւ կապված կլինի մեր առաջին աստղի հետ»,- ասված է հայտարարության մեջ։ Արգենտինացի Մասկերանոն «Ինտեր Մայամին» գլխավորել է 25 թվականի սկզբից։ Հիշեցնենք, որ նրա պայմանագիրն ակումբի հետ կնքված էր մինչեւ 2027 թվականի վերջավորության ժամկետով։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image