Քաղաքականություն

Եթե ԱՄՆ-ն ներքաշվի, էսկալացիան կմտնի ամբողջ տարածաշրջանը. Արամ Շահնազարյան

Եթե ԱՄՆ-ն ներքաշվի, էսկալացիան կմտնի ամբողջ տարածաշրջանը. Արամ Շահնազարյան

Գիշերվա ընթացքում Իսրայելն ու Իրանը շարունակել են հարվածները։ Թեհրանում ամբողջ գիշեր աշխատել է ՀՕՊ համակարգը։

Իսրայելական կողմի  հրապարակած այս քարտեզում պարզորոշ երևում է, թէ իրանական հրթիռները ինչ մեծ տարածութուն են խոցել։

Իրադարձությունների ընթացքն արդեն վկայում է, որ էսկալացիան շարունակվելու է եւ մենք նոր սրացումների ականատեսն ենք լինելու։

Ինչպես «Հրապարակ»-ին փոխանցեց Թեհրանի հայկական «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանը, սցենարի նման զարգացումը ենթադրում է, որ ԱՄՆ-ն, այնուամենայնիվ, ներքաշվելու է հակամարտության մեջ։

«Այս դեպքում, ըստ իս, կարեւոր եւ առանցքային հարցն այն է, թե որքան ռացիոնալություն կցուցաբերի ամերիկյան կողմը այս հարցում: Իսրայելում իրավիճակն իսկապես քաոսային է: Իրանի դեմ Նեթանյահուի արկածախնդրությունը միանշանակ գերազանցում է նրա կարողությունները՝ պատշաճ կերպով կառավարելու ճգնաժամային իրավիճակը։
Դա փաստեցին այն խուճապային տրամադրությունները, որոնք տիրում էին Իսրայելում` Իրանի հարվածներից հետո։
Ակնհայտ է, որ BB-ն (Նեթանյահուի մականունն է) փորձում է ԱՄՆ֊ին ամբողջովին ներքաշել հակամարտության մեջ»։

Ըստ մեր զրուցակցի, եթե ԱՄՆ-ն տրվի սադրանքին, ապա էսկալացիան տրամաբանորեն կարող է դառնալ ամբողջովին անկառավարելի` կրակի մատնելով ողջ տարածաշրջանը, իսկ դրա անմիջական հետևանքներն առաջինը կրելու է հենց Միացյալ Նահանգները։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image