«Հրապարակի» զրուցակիցն է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը։
-Մայիսի 9-ին Մոսկվա մեկնելուց առաջ Նիկոլ Փաշինյանն այցելեց Էստոնիա: Ինչպե՞ս Ռուսաստանում ընկալվեց այդ այցելությունը:
-Գիտեք, նա իրեն է ապահովագրում, որ հանկարծ ուրիշ բան չմտածեն: Իրեն կանչել են, ինքն էլ գնացել է: Պահվածքը շատ ոչ պարկեշտ է, ոչ ծանրակշիռ քաղաքական գործչի տեսանկյունից: Այցելելով Մոսկվա, որևէ մեկին ինքը լավություն չի անում, հայերը մեծ մասնակցություն են ունեցել Հայրենական պատերազմում, մեծ ներդրում են ունեցել ֆաշիզմի դեմ հաղթանակում, ինչքան ակնառու հայեր են եղել, ամոթ է ուղղակի: Ինքն իրեն ապահովագրում է պարզապես: Գնում է ու ծաղիկներ է դնում անտիֆաշիստների, թե անտիկոմունիստների հուշարձաններին, շատ տգեղ է զուտ մարդկային տեսանկյունից: Մոսկվան նման դրսևորումներին զզվանքով է նայում: Նա կարող էր գնալ այդ Էստոնիա և անել այն, ինչ ուզում էր, և Էստոնիա այցելությունը կարող էր նորմալ երևույթ դիտարկվել, եթե իր այդ տարատեսակ հուշարձաններին ծաղիկներ դնելը չլիներ, որը կոնկրետ քաղաքական գործողություն է:
-ԱՄՆ-ի Սենատում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթ են դիտարկում` եթե Ռուսաստանը հրաժարվի խաղաղ բանակցությունների օրակարգից՝ 72 սենատոր կողմ է արտահայտվել այդ պատժամիջոցների փաթեթին:
-60 ամերիկացի կոնգրեսմեն էլ Ալիևին հայտ էին ներկայացրել` Լեռնային Ղարաբաղի համար կոմպենսացիա վճարելու համար և ի՞նչ: Դա ուղղակի խաղ է՝ կամաց-կամաց, հասկանո՞ւմ եք:
-Անդրադառնանք ռուս-ուկրաինական հակամարտությանը: ԱՄՆ-ն կարծես մտադիր է վերսկսել Ուկրաինային զենքի տրամադրումը:
-Մի հավատացեք նման լուրերի՝ դրանք ֆեյքեր են: Ուկրաինական պարտիան ավարտին է մոտենում: Խնդիրն այն է, որ այդ զենքի մատակարարումները նախորդ վարչակազմի կողմից ընդունված որոշումներ էին, որը Թրամփը չի կարող հետաձգել: Հիմա փակ կոնսուլտացիաներ անցկացնելու լուծումներն են փնտրում: Ուկրաինական պարտիան ավարտված է՝ ժամանակի հարց է, հաշվեք երեք-չորս ամիս՝ ամենաշատը մեկ տարի ու այդ ամբողջ պատմությունը, հարցը փակված կլինի: Այստեղ հարցն այն է, թե ինչ է լինելու՝ Հայաստանը կլինի՞, թե՞ ոչ: Հայերի համար շատ կարևոր է մտածել, թե ինչպես պահպանել սեփական պետականությունը: Հետխորհրդային միության տարածքում այդպիսի թրենդ է հայտնվել՝ մի ամբողջ ազգերի պետականության կորստի թրենդ: Պատճառները տարբեր են, դա շատ վտանգավոր թրենդ է, ու նրանք բոլորը ընկնում են ինչ-որ գեոպոլիտիկ խառը վիճակների մեջ: Հայերին անհրաժեշտ է շատ ուշադիր հետևել գեոպոլիտիկ զարգացումներին:
-Հայաստանում անուղղակիորեն, բայց արդեն պատրաստվում են եկող տարվա ընտրություններին: Հեռվից ինչպե՞ս եք տեսնում այս իրավիճակը: Ընդդիմությունը փորձում է մոբիլիզացնել ուժերը` Փաշինյանին հաղթելու համար:
-Գիտեք, դա Հայաստանի ներքին գործն է, թե ինչպես է իրեն դրսևորում ընդդիմությունը, դե իսկ Մոսկվան հետևում է տեղի ունեցողին: Իմ անձնական կարծիքը հետևյալն է, հայերը արժանի չէին այն ողբերգությանը, որը նրանք ստացան Փաշինյանի գալստով: Հայերը թե պատմականորեն, բարոյական, քաղաքական, հոգևոր առումներով` որպես մարդիկ, ընդհանրապես արժանի չեն նման ղեկավարության: