Այլ

Ուրուգվայն ընդունեց ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրենքի նախագիծը

Ուրուգվայն ընդունեց ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրենքի նախագիծը

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունեց ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրենքի նախագիծը։ Տեղեկությունը հայտնում է DiarioArmenia-ն։

Նախագծով պետական բոլոր հեռուստա և ռադիոալիքները պարտավորվում են յուրաքանչյուր տարի ապրիլի 24–ին միաժամանակ անդրադառնալ Հայոց ցեղասպանության թեմային՝ տեսալսողական բովանդակության հեռարձակմամբ։
Նախագիծը ներկայացրել են խորհրդարանականներ Նազմի Կամարգոն, Մարիա Եվգենիա Ռոսելոն, Խուան Մարտին Ռոդրիգեսը և Միկաելա Մելգարը:

Խորհրդարանականներն իրենց ելույթների ընթացքում դատապարտել են այն ձևը, որով Թուրքիայի ժխտողականությունը և նրա անպատժելիությունը խթանել են Ադրբեջանի հանցագործությունները ՀՀ և ԼՂ բնակիչների նկատմամբ վերջին տարիներին` ներառյալ հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը:

Նշվում է, որ հաստատված նախագիծը հիմնված է Ավետարանական եկեղեցու դոկտոր Գուստավո Վանեսկահյանի նախաձեռնության վրա, որը հրապարակային դառնալուց հետո ստացել է հայ համայնքի տարբեր հաստատությունների, այդ թվում՝ Ուրուգվայի Հայ դատի խորհրդի աջակցությունը:

Հիշեցնենք, որ Ուրուգվայի Սենատորների պալատը մայիսի 7-ին միաձայն կողմ էր քվեարկել յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ը «Հայոց ցեղասպանության հիշատակի օր» հռչակող օրենքի նախագծին:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image