Այլ

Ուղեւորի ինքնազգացողությունը վատացել է․ օդանավը հարկադիր վայրէջք է կատարել

Ուղեւորի ինքնազգացողությունը վատացել է․ օդանավը հարկադիր վայրէջք է կատարել

«Սիբիր» (S7 Airlines) ավիաընկերության օդանավը, որն իրականացրել է Յուժնո-Սախալինսկ-Նովոսիբիրսկ թռիչքը, հարկադիր վայրէջք է կատարել ՌԴ Իրկուտսկի մարզի Բրատսկ քաղաքում։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։ Հարկադիր վայրէջքի պատճառը եղել է այն, որ ուղեւորներից մեկի ինքնազգացողությունը վատացել է։

Օդանավը գտնվում է դեռ Բրատսկի օդանավակայանում։ Ուեղեւորին ցուցաբերվում է համապատասխան բուժօգնություն։ Համաձայն Նովոսիբիրսկի  Տոլմաչեւոյի օդանավակայանի տվյալների, Boeing-737 օդանավը պետք է ժամաներ Մոսկվայի ժամանակով 10։20-ին։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image