Հասարակություն

Ուսուցիչներն ի աջակցություն Հայկ Փայտյանի, հավաքվել են Ոստիկանության շենքի մոտ

Ուսուցիչներն ի աջակցություն Հայկ Փայտյանի, հավաքվել են Ոստիկանության շենքի մոտ

Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցում գործադուլն ու դասադուլը շարունակվում են։

Այսօր առավոտյան Աբովյանի ոստիկանության բաժին է բերման ենթարկվել «Պատմություն» առարկայի ուսուցիչ Հայկ Փայտյանը, որը նույնպես կասկածելի պայմաններում դպրոցի տնօրեն նշանակված Քարմիլե Առաքելյանի հեռացումը պահանջող ուսուցիչներից մեկն է։ Առաքելյանը համարվում է շրջակա միջավայրի նախարար, Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հովանավորյալը։

Հավանաբար, հենց Քարմիլե Առաքելյանի ցուցումով է ոստիկանությունն այսօր առավոտյան բերման ենթարկել պատմության ուսուցչին։

«Հրապարակի» հետ զրույցում «Ռազմագիտություն» առարկայի ուսուցիչ Էդիկ Գրիգորյանը, ով մյուս ուսուցիչների հետ քաղաքի ոստիկանության բաժնի շենքի մոտ է, ասաց, որ ոստիկանները եկան դպրոց ու Փայտյանին ասացին, որ ազատի դպրոցի տարածքը։ «Փայտյանն ասաց՝ ինչի՞ համար, ասացին՝ Դուք ազատված եք աշխատանքից, ասացինք` իսկ ո՞վ ասաց, որ ազատված է, պատասխանեցին՝ մեզ այդպես են փոխանցել, ասացինք՝ այդպես փոխանցելով հո՞ չի: Դրան ձև կա, փաստաթուղթ է լինում, հիմնավոր պատճառ է լինում, ծանուցում է  լինում փոստով, իսկ Փայտյանը ոչ մի բան չի ստացել։ Եկել, բանավոր ասում են՝ Դուք ազատված եք, դո՛ւրս եկեք», - նշեց նա։

Գրիգորյանն ընդգծեց, որ Փայտյանն առաջին հերթին պետք է փոստի միջոցով ստացած լիներ նկատողության ծանուցում, հետո՝ աշխատանքից ազատման մասին ծանուցում։ «Հետո Փայտյանը պետք է գրեր բացատրագիր երկրորդ անգամ նկատողությունից հետո։ Մի խոսքով՝ ընթացակարգ կա դրան։ Բանավոր ասելով չէ», - եզրափակեց նա։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image