Այլ

Կոշտ հայտարարություններ՝ Կրեմլից

Կոշտ հայտարարություններ՝ Կրեմլից

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Արևմուտքում սառեցված ռուսական ակտիվների հնարավոր անօրինական բռնագրավումը «լուրջ հետևանքներ» կունենա։

Ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 22-ին, Պեսկովը մեկնաբանել է 300 միլիարդ դոլարի սառեցված ռուսական ակտիվները Ուկրաինային փոխանցելու գաղափարը, որը քննարկվում է մի շարք արևմտյան քաղաքական գործիչների կողմից։

«Իսկապես, տեսնում ենք, որ այդ քննարկումները կա՛մ ակտիվանում են, կա՛մ հակառակը՝ մարում։ Բայց թե՛ Եվրոպայում, թե՛ Ամերիկայում մշտապես օրակարգային է մեր ունեցվածքի ապօրինի զավթման թեման։ 

Պոտենցիալ կերպով այս թեման մեզ համար անընդունելի է, այն չափազանց վտանգավոր է համաշխարհային ֆինանսական համակարգի համար, քանի որ եթե նման ծրագրերը կյանքի կոչվեն, դա շատ լուրջ հարված կլինի միջազգային ֆինանսական համակարգի ողջ համակարգին»,- ասել է Պեսկովը, որի խոսքերը մեջբերել են ռուսական լրատվամիջոցները։
Նա ընդգծել է, որ այս որոշման նախաձեռնողները և պոտենցիալ կատարողները «պետք է հասկանան, որ Ռուսաստանի Դաշնությունը երբեք հանգիստ չի թողնի նրանց, ովքեր դա արել են»։ 

«Ռուսաստանի Դաշնությունը... մշտապես կիրականացնի իրավական վիճարկման իր իրավունքը՝ միջազգային, ազգային և այլ մակարդակներում: Ե՛վ եվրոպացիները, և՛ ամերիկացիները հիանալի հասկանում են. սա իրավական հետևանքներ կունենա այն նախաձեռնողների և իրականացնողների համար։ 

Եթե ինչ-որ մեկի կողմից մեզանից ինչ-որ բան առգրավվի, ապա մենք կտեսնենք, թե ինչ կարող ենք բռնագրավել ի պատասխան այդ ամենի։ Դրանք քայլեր են, որոնք չեն կարող լուրջ հետեւանքներ չունենալ»,- ասել է Պեսկովը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image