ԵԶԱԿԻ
Հունիսի 15-ը Քամու միջազգային օրն է։ Վաղ առավոտից վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորանքներ է ստանում աշխարհի տարբեր երկրներից։ Ասում են (եզակի բան)՝ նույնիսկ Դոնալդ Թրամփն է շնորհավորել։
ԸՆԴԴԻՄԱԴԻՐ
Ասում են՝ իբր («խելքս չի կտրում, թե էդպես լինի») Նիկոլ Փաշինյանը ջահել գրագիր է պահում՝ որպես անձնական բանահավաք։ Ջահելի գործն էն է, որ ամենուր հետևի վարչապետին, ու սա ինչ ասի՝ տեղում գրի առնի։ Որ չլինի թե Նիկոլի բերանից մարգարիտները իզուր թափվեն։ Մանավանդ՝ ընդդիմադիր խոզերի առաջ