Ժամանց

Ֆուտբոլիստին մեղադրում են ստրկավաճառությամբ զբաղվելու մեջ

Ֆուտբոլիստին մեղադրում են ստրկավաճառությամբ զբաղվելու մեջ

Ֆրանսիայում Վերսալի դատախազությունը գանգատ է ստացել «ՊՍԺ» եւ Ֆրանսիայի ազգային հաքականի մարզիկ Լուկաս Էրնանդեսի դեմ։ Ինչպես հայտնում է Paris Match պարբերականը։ Համաձայն հաղորդման, քսանիննամյա Էրնանդեսին ու նրա կնոջը՝ Վիկտորյա Տրիային մեղադրել են անօրինական կերպով մարդկանց աշխատանքի տեղավորելու եւ ստրկավաճառությամբ զբաղվելու մեջ։

Մեղադրանքը Էրնանդեսի նկատմամբ ներկայացրել է հինգ անձից բաղկացած մի կոլումբիական ընտանիք՝ երկու ծնողներ եւ երեք երեխաներ կազմով։ Նրանք աշխատել են Էրնանդեսի մոտ՝ առանց փաստաթղթերի՝ 24 թվականի սեպտեմբերից մինչեւ 25 թվականի նոյեմբերը՝ կատարելով պահակի, տնային աշխատողի, դայակի եւ խոհարարի պարտականություններ։ Գանգատում նշվում է, որ ընտանիքին շահագործել են, ստորացրել, իսկ վճարել են շատ ավելի քիչ, քան խոստացել են։ Նաեւ՝ խոստացած են եղել օրինականացնել նրանց կարգավիճակը, սակայն այդպես էլ չեն արել եւ նրանց հետ վերաբերվել են որպես ստրուկների։ Ընտանիքի փաստաբան Լոլա Դյուբուան հայտարարել է, որ Էրնանդեսի եւ նրա կնոջ վերաբերմունքի եւ գործողությունների պատճառով՝ իր վստահորդները հայտնվել են ծանր ֆինանսական եւ հոգեբանական վիճակում։ Ֆուտբոլիստն ու նրա կինը շոկային վիճակում են հայտնվել նման մեղադրանքների մասին լսելիս։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image