ՌԴ խաղաղապահները Գորիսից մարդասիրական բեռով շարասյուն են ուղեկցել Ստեփանակերտ։ Տեղեկությունը նշված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության կայքում:
«Իրականացվել է մարդասիրական բեռով ռուսական խաղաղապահ զորախմբի մեկ ավտոշարասյան ուղեկցումը Գորիս-Ստեփանակերտ երթուղով»:
Ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը նաև շարունակում է բանակցություններ վարել Լաչինի միջանցքով անխափան երթևեկությունը վերսկսելու ուղղությամբ:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Այս պահին ևս Արցախում գազ չկա։