Միջազգային

Թրամփը սպառնացել է դադարեցնել բանակցությունները

Թրամփը սպառնացել է դադարեցնել բանակցությունները

Իրանի իշխանությունները հավաստիացրել են Միացյալ Նահանգներին, որ Հորմուզի նեղուցում նավագնացության համար վճար չեն գանձի։ Սակայն եթե պարզվի, որ այնուհանդերձ, Թեհրանը վճար է գանձում նավերից, ապա Միացյալ Նահանգներն անհապաղ կդադարեցնի բանակցությունները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Իրանը տեղեկացրել է Միացյալ Նահանգներին, որ չնայած «ֆեյք լուրերին», որտեղ հակառակի մասին է խոսվում, Իրանը ոչ մի կերպ մաքս չի հանձում եւ չի ստանում ապահովագրական վճարներ կամ այլ գումարներ՝ Հորմուզի նեղուցով անցնող նավերից»,- գրել է նախագահ Թրամփը Truth Social-ի իր էջում։ Սակայն եթե պարզվի, որ Թեհրանը ստում է, ասել է Թրամփը, ապա բանակցությունները Թեհրանի հետ անմիջապես կդադարեցվեն։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image