Աշխարհի գործող չեմպիոն Արգենտինան հաջողությամբ մեկնարկեց Մունդիալ-2026-ը։
Կանզաս Սիթիում, J խմբի առաջին խաղում արգենտինացիները 3-0 հաշվով ջախջախեցին Ալժիրին, իսկ Լիոնել Մեսսին հեթ-տրիկ ձևակերպեց։
Համաշխարհային ֆուտբոլի կենդանի լեգենդը իր առաջին գոլը խփեց 17-րդ րոպեին։ Մեսսին փոխարինվեց 80-րդ րոպեին։
Նրա հաշվին այժմ 16 գոլ է գրաբցված աշխարհի առաջնություններում։ Այդ ցուցանիշով Մեսսին հասել է գերմանացի Միրոսլավ Քլոզեին՝ բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուին, և հիանալի հնարավորություն ունի գերազանցելու նրան։
Բացի այդ, արգենտինացին գերազանցեց ֆրանսիացի Կիլիան Մբապեին և գերմանացի Գերդ Մյուլլերին, որոնք երկուսն էլ ունեն 14 գոլ, ինչպես նաև բրազիլացի Ռոնալդոյին (15)։
«Ինտեր Մայամի»-ի 38-ամյա խաղացողը կարիերայի ընթացքում խփել է 914 գոլ 1157 խաղում։