Հասարակություն

Քամու հետևանքով վնասվել են շինությունների կառուցատարրեր, տապալվել ծառեր

Քամու հետևանքով վնասվել են շինությունների կառուցատարրեր, տապալվել ծառեր

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնում է.

«Հուլիսի 3-ին՝ ժամը 21:53-ից, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են ահազանգեր ուժեղ քամիների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևան քաղաքում և Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղում։

Քամու հետևանքով վնասվել են շինությունների կառուցատարրեր, թուլացել տանիքի թիթեղներ, տապալվել ծառեր, թեքվել էլեկտրական սյուներ, պոկվել էլեկտրալարեր, փակվել ճանապարհներ։

Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։

Տեղում իրականացվել են տապալված ծառերի մասնատման, հեռացման, պոկված կառուցատարրերի ապամոնտաժման, տարածքի սահմանազատման և այլ համապատասխան աշխատանքներ»:

Ամենաընթերցված

×
Gallery Image