Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ անցկացրել է բաց, անկեղծ և բարեկամական մթնոլորտում քննարկում։
Լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետը նշել է, որ հանդիպման ընթացքում կողմերը ձեռք են բերել մի շարք պայմանավորվածություններ։ Սակայն, նրա խոսքով, այս փուլում նպատակահարմար չէ հրապարակել դրանց մանրամասները, քանի դեռ ձեռք բերված համաձայնությունները գործնական իրականացում չեն ստացել։
Փաշինյանը հավելել է, որ պայմանավորվածությունների բովանդակության մասին հնարավոր կլինի խոսել այն ժամանակ, երբ դրանք կյանքի կոչվեն։