Հունիսի 6-ին Դատավորների ընդհանուր ժողով է հրավիրվել, որի օրակարգում մեկ հարց է՝ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի համալրումը։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ամենահավանական թեկնածուն Արման Թովմասյանն է, որի պաշտոնավարման ժամկետը լրացել է, սակայն պատրաստվում է կրկին առաջադրվել։ Սակայն դատավորների մոտ «թքած ունեմ» տրամադրություններ են՝ տասնյակ դատավորներ չեն պատրաստվում մասնակցել ժողովին, եւ խնդիրը ոչ թե օրակարգի հետ է կապված, այլ՝ դատական իշխանության նկատմամբ գործադիրի վերաբերմունքի։ Փորձում են միասնական բոյկոտ անել, բայց չեն կարծում, թե կստացվի, քանի որ Հայաստանում 310 դատավոր կա։ Իշխանությունը ցանկության դեպքում կապահովի քվորում: Թեեւ մի քանի անգամ ընդհանուր ժողովները չեն կայացել` քվորումի բացակայության պատճառով:
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
«Հրապարակ»․ Երեք թեկնածու է առաջադրվել ԱԺ նախագահի...
Նոր խորհրդարանը դեռ չի ձեւավորվել, բայց ՔՊ-ում ԱԺ նախագահ են ընտրում։ Ինչպեսեւ նախորդ անգամ, դա կանե...
«Հրապարակ»․ Ընդդիմությունը մանդատների հարցով որոշո...
Սամվել Կարապետյանի վերջին հարցազրույցից պարզ դարձավ, որ ընդդիմությունը վերցնելու է մանդատները, սպասո...
Հարված թիկունքին՝ ո՞վ կսպասեր...
Ֆեյսբուքյան ադեկվատ օգտատերերը հարցնում են, թե ինչով էր, ի վերջո, պայմանավորված գործող ԱԺ-ի վերջին ք...
Արփինե Սարգսյանի և ամուսնու եկամուտները կտրուկ աճե...
ՆԳՆ Արփինե Սարգսյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր տարեկան հայտարարագիրը։ Սա...
×
❮
❯