Հասարակություն

Ի՞նչ է փոխանցել Խաչատուրովը կալանավայրից

Ի՞նչ է փոխանցել Խաչատուրովը կալանավայրից

«Գեներալը տրամադրված է մարտական։ Իր դիրքորոշումն այն է, որ ի վերջո Հայաստանում պետք է լինի դատավոր, որ այս գործով իրավաբանություն կանի։ Ինքը վստահ է, որ պարոն Հովհաննիսյանը հենց այն դատավորն է լինելու, որն իրավաբանություն է անելու»։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը։

Նշենք, որ փաստաբաններ Միհրան Պողոսյանն ու Հակոբ Ենոքյանը «Գրիգորի Խաչատուրովի գործը՝ որպես դատական համակարգի համար լակմուսե թուղթ» թեմայով մամուլի ասուլիս են հրավիրել։

«Տրամադրությունը շատ նորմալ է։ Իրականում այս տոտալ անօրինական վիճակից մի քիչ զզված է, որովհետև Հայաստանի Հանրապետության աղաքացի է,  ԶՈՒ բարձրաստիճան սպա է, ինքը միշտ մտածել է, որ Հայաստանում ինչ իրավիճակ էլ լինի, օրենքը գործելու է։ Սակայն փաստորեն իր դեպքում ստացվում է, որ չի գործում օրենքը»,- հավելեց նա։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image