Նախորդ գիշեր միլիոնավոր բրազիլացիներ ստացել են արտակարգ իրազեկում այլմոլորակայինների անխուսափելի ներխուժման կամ «միզանտրոպիա» բառի բովանդակության մասին, հայտնել է երկրի պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության քարտուղար Վոլնի Վոլֆին։
Հաղորդագրություններից մի քանիսը ուղեկցվել են բարձր ձայնով, որը ծածկել է այլ հեռախոսային ծանուցումները։ Դրանցից մեկը կոչ է անում բնակիչներին «պաշտպանվել» այլմոլորակայինների հարձակումից. «Զգուշացե՛ք. Այլմոլորակայինների հարձակում։ Ժողովուրդ, մենք ժամանել ենք»։
G1-ի տվյալներով՝ որոշ հաղորդագրություններ պարունակել են ուղղագրական սխալներ։
Վոլֆը բացատրել է, որ կառավարության արտակարգ հանրային ահազանգման համակարգը կոտրվել է։ Ազգային քաղաքացիական պաշտպանության մամուլի ծառայությունը հայտնել է, որ ահազանգման հարթակը անջատվել է կեսգիշերին։
Իրավապահ մարմինների աշխատակիցները հետաքննում են միջադեպը։
Միզանտրոպիան մարդկության նկատմամբ մշտական հակակրանք, անվստահություն կամ արհամարհանք է։