Հասարակություն

Yerevan park-ի փարթիները` մղձավանջ բազմաբնակարան թաղամասի համար 

Yerevan park-ի փարթիները` մղձավանջ բազմաբնակարան թաղամասի համար 

Այսօր Yerevan park-ում նախատեսված համերգը երեկ գիշերվանից բառի բուն իմաստով գլխացավանք ու մղձավանջ է դարձել Վերածնունդ երիտասարդական ավանի բնակիչների համար։ Մինչև գիշերը ժամը 1:30-ը բացօթյա բեմից բարձր երաժշտության ձայները չեն դադարել անգամ պարեկների միջամտությունից հետո։

Բազմաթիվ բնակիչների ահազանգով ոստիկանությունը նախ նախազգուշացրել, ապա վարչական իրավախախտման մասին արձանագրություն է կազմել, բայց աղմուկը չի դադարել։ Տեղում պարեկներին թույլ չեն տվել նույնիսկ Yerevan park-ի տարածք մուտք գործել։ 

Հիշեցնենք, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180-րդ հոդվածը սահմանում է  լռությունը խախտելու համար նախազգուշացում և տուգանք։ Գիշերային ժամանակ է համարվում ժամը 23.00-ից մինչև 7.00-ը։ 

Ստացվում է` գործարարները մի քանի հարյուր հազար դրամ տուգանքի դիմաց անդադար կարող են խախտել քաղաքացիների իրավունքները։ Yerevan park-ը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Գարեգին Նուշիկյանին։

Կից լուսանկարում պարեկներն են` այգու դարպասներից դուրս։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image