Իսրայելի ղեկավարությունը փորձում է համոզել Միացյալ Նահանգների ղեկավարությանը՝ վերսկսել մեծածավալ ռազմական գործողություններն ընդդեմ Իրանի։ Նպատակը՝ Թեհրանի ունեցած հրթիռային պոտենցիալի հետագա թուլացումը կամ լիակատար ոչնչացումը պետք է լինի, որը կապված է միջուկային ծրագրի հետ։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը։
Իսրայելական հատուկ ծառայությունները փոխանցել են Վաշինգտոնին տեղեկություններ այն մասին, թե իբր իրանական կողմը ուրանի հարստացման ցենտրիֆուգներ է տեղաշարժել Քիրք լեռան տակ գտնվող թունելով, որը գտնվում է Նաթանզի միջուկային օբյեկտից ոչ հեռու։ Թունելի խորությունը 140 մետր է։ Թել-Ավիվում հույս ունեն, որ այդ տեղեկությունը կդրդի Միացյալ Նահանգներին ավելի կոշտ գործողություններ սկսել Իրանի դեմ։