Այսօր Մոսկվա֊Երեւան չվերթի ժամանակ ուղևոր է մահացել։
«Հայկական ավիաուղիների» մամուլի խոսնակը դեպքի վերաբերյալ "Հրապարակ"֊ին փոխանցեց. "Ուղևորի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է թռիչքի ժամանակ։ Անձնակազմը և ուղևորների շարքում բժիշկները փորձել են առաջին օգնություն ցուցաբերել, վայրէջքից անմիջապես հետո մոտեցել է շտապբուժօգնության ծառայությունը, սակայն, ցավոք, ուղևորի կյանքը փրկել չի հաջողվել։
Պատճառների մասին , կարող են ասել բժիշկներն ու իրավապահ մարմինները։ Այս պահին տեղում աշխատում են"։
Նշենք, որ մահացողը 50֊ամյա տղամարդ է։