Ամեն տարի գիտնականները մշակում են նոր դեղամիջոցներ, բուժման եւ ախտորոշման մեթոդներ, որոնք կարող են էապես փոխել մարդկանց կյանքի որակը։ Ներկայացնում ենք անցնող տարվա որոշ կարեւոր հայտնագործություններն ու գյուտերը՝ ըստ Health-ի հետազոտության:
1. Խոզի երիկամի հաջող փոխպատվաստում մարդուն: Դոնորական օրգանների պակասի խնդիրը բավականին սուր է աշխարհի բոլոր երկրներում։ Այս խնդիրը լուծելու համար ոմանք առաջարկում են փոխպատվաստել արհեստականորեն աճեցված օրգաններ, մյուսներն առաջարկում են փոխպատվաստել կենդանիներից վերցված երիկամները եւ սրտերը։ 2024-ին որոշ հաջող փորձեր են տեղի ունեցել մարդկանց դոնորական օրգանների փոխպատվաստման ասպարեզում։ Այսպես․ ԱՄՆ-ում հիվանդին խոզի երիկամ են փոխպատվաստել։ Բուժառուն եղել է 62-ամյա Ռիչարդ Սլեյմանը՝ երիկամների վերջին փուլի հիվանդությամբ: 2018-ին նրան արդեն երիկամ էին փոխպատվաստել` մահացած դոնորից։ Օրգանը ծառայել է 5 տարի, որից հետո այն պետք է հեռացնեին։ 2023-ի գարնանից Ռիչարդը պետք է յուրաքանչյուր 2 շաբաթը մեկ դիալիզ ընդուներ: Իսկ նոր դոնորական երիկամի համար պետք է սպասեր առնվազն 5 տարի։ Սլեյմանը համաձայնել է մասնակցել գենետիկորեն ձեւափոխված խոզից վերցված երիկամի փոխպատվաստման փորձին։ Կենդանու գենոմը խմբագրվել է` դրանում փոփոխություններ են կատարվել, վիրուսները, որոնք կարող են պոտենցիալ վտանգ ներկայացնել մարդկանց համար, ապաակտիվացվել են: Փոխպատվաստված օրգանն արագ սկսել է աշխատել, եւ հիվանդի վիճակը բարելավվել է։ Փոխպատվաստումից հետո Սլեյմանն ապրել է եւս 2 ամիս։ Նրա մահվան պատճառները չեն հրապարակվել, սակայն հիվանդանոցի հայտարարության մեջ ասված է, որ մահը կապված չէ փոխպատվաստման հետ: Չնայած հիվանդի մահվանը, բժիշկներն ու գիտնականները արդյունքները համարում են հաջողված եւ հույս ունեն, որ մոտեցումը ճիշտ է` այն ավելի լայնորեն կընդունվի:
2. Վերածրագրավորված բջիջների փոխպատվաստում՝ 1-ին տիպի շաքարախտի դեպքում ինսուլինից հրաժարվելու համար: Մինչեւ վերջերս 1-ին տիպի շաքարախտը համարվում էր անբուժելի հիվանդություն։ Առողջությունը եւ կյանքի նորմալ որակը պահպանելու համար հիվանդներին անհրաժեշտ էին արյան շաքարի մակարդակի կանոնավոր մոնիթորինգ, ինչպես նաեւ ինսուլինի ներարկումներ: Սակայն Չինաստանում մշակվել է մի մեթոդ, որը, ըստ երեւույթին, կարող է փոխել 1-ին տիպի շաքարախտի բուժման ներկայիս մոտեցումը: Փորձարկումը սկսվել է 2023 թ. ամռանը, սակայն լայն հասարակությունը դրա արդյունքների մասին իմացել է միայն 2024-ին։ Բուժառուն 26-ամյա կին էր՝ 1-ին տիպի շաքարային դիաբետով։ Նրան ենթաստամոքսային գեղձի բջիջների ներարկում են արել, որոնք արտադրում են ինսուլին: Շաքարային դիաբետի այս ձեւի դեպքում ինսուլինի արտադրությունը խաթարվում է, ինչը հիվանդներից պահանջում է ինքնուրույն կառավարում: Բջջային ներարկումից հետո բարդություններ կամ լուրջ կողմնակի ազդեցություններ չեն եղել, իսկ ներարկումից 75 օր անց հիվանդը կարողացել է ապրել առանց ինսուլինի ներարկումների: 4 ամիս անց պարզվել է, որ 98% դեպքերում արյան շաքարի մակարդակը նորմալացել է։ Բժիշկները շարունակում են դիտարկումները եւ ասում են, որ եթե արդյունքն ավելի երկարատեւ լինի, ապա կարելի է ասել, որ նոր մոտեցումը բուժել է 1-ին տիպի շաքարախտը։
3. Հեղափոխություն արգանդի վզիկի քաղցկեղի բուժման մեջ: 2024 թ. հոկտեմբերին հրապարակվեցին արգանդի վզիկի քաղցկեղի վերաբերյալ հետազոտություններից մեկի արդյունքները, որտեղ միավորվել են տարբեր երկրներում գտնվող 32 բժշկական կենտրոններից ստացված տվյալները։ Հետազոտողները պնդում են, որ սա իսկական հեղափոխություն է արգանդի վզիկի քաղցկեղի բուժման մեջ։ Խոսքը INTERLACE հետազոտության մասին է, որը ցույց է տվել, որ ստանդարտ բուժումից առաջ տրված քիմիաթերապիայի կարճ կուրսը, այսպես կոչված, ինդուկցիոն քիմիաթերապիան, նվազեցրել է մահվան վտանգը 40%-ով, իսկ ռեցիդիվը՝ 35%-ով:
4. Արյան ստուգում Ալցհեյմերի հիվանդության համար: Այսօր Ալցհեյմերի հիվանդությունը՝ դեմենցիայի ամենատարածված ձեւը, ախտորոշվում է հիվանդի հետազոտության եւ դիտարկման հիման վրա, եւ այն հաստատելու համար կարող է նշանակվել ողնուղեղային հեղուկի կամ ՊԱՏ թեստ (պոզիտրոնային արտանետումների տոմոգրաֆիա): Վերջին երկու մեթոդները չի իրականացնում ոչ մի կլինիկա, դրանք պահանջում են հատուկ սարքավորումներ եւ բարձր որակավորման մասնագետներ: Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող մարդկանց մոտ առանց այն էլ բավականին ուշ է ախտորոշում կատարվում, իսկ երկարատեւ ու աշխատատար ախտորոշումը հետագայում հետաձգում է թերապիայի նշանակումը, ինչը կարող է դանդաղեցնել հիվանդության զարգացումը: Ավելի պարզ եւ ճշգրիտ ախտորոշման մեթոդ առաջարկվել է Շվեդիայի հետազոտողների կողմից: Այն իրականացնելու համար բավական է պարզապես արյուն հանձնել եւ որոշել դրա մեջ որոշակի կենսաքիմիական մարկերների կոնցենտրացիան։ Ախտորոշման ճշգրտությունը մոտ 90% է: Դրա ներդրումը կլինիկական պրակտիկայում զգալիորեն կհեշտացնի եւ կարագացնի դեմենցիայի այս ձեւի ախտորոշումը:
5. Ստեղծվել է դեղամիջոց, որը պաշտպանում է ՄԻԱՎ-ից 100% արդյունավետությամբ: Gilead Sciences, Inc դեղագործական ընկերությունը հայտարարել է մի դեղամիջոցի ստեղծման մասին, որը 100%-ով պաշտպանում է վարակից։ Փորձարարական պատվաստանյութը, որի ակտիվ բաղադրիչը լենակապիվիրն է, ներարկվում է մարդուն 6 ամիսը մեկ անգամ: Սա բավական է մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվելու համար: Ավելի քան 5 հազար 300 կին մասնակցել է նոր դեղամիջոցի 3-րդ փուլի կլինիկական փորձարկմանը, որը նախատեսված է պտղի նախածննդյան պրոֆիլակտիկայի համար: Բոլոր մասնակիցները ՄԻԱՎ-ով վարակված չեն եղել, սակայն հիվանդանալու բարձր ռիսկի են ենթարկվել: Մասնակիցների դիտարկումը տեւել է մեկ տարի, եւ այդ ընթացքում ներարկում ստացածներից եւ ոչ մեկը չի վարակվել: