Պետական բյուջեից անցած տարեվերջին բաշխված միլիարդավոր դրամների պարգեւավճարները բաժանվել են խիստ անհամաչափ. գերատեսչությունների վերնախավը՝ վարչապետ, փոխվարչապետեր, նախարարներ, նրանց տեղակալներն ու վարչության պետերը, ստացել են հատկացվող ֆոնդի 80, իսկ շարքային քաղծառայողները՝ 20 տոկոսը։ Պարգեւավճարներն իբրեւ թե տրամադրվում են կոնկրետ աշխատանքի դիմաց, ուստի այժմ կարեւորվել է, թե որ քաղծառայողին ինչքան գործ է մակագրվում, ինչքան հանձնարարություն է տրվում: Գերատեսչություններից մեկից մեզ պատմեցին, որ սա փոխել է հիմնարկներում աշխատանքի բնույթը` վերադասը սկսել է գործեր չմակագրել, ոմանք էլեկտրոնային Մալբրի համակարգում օրերով հանձնարարականներ չեն ստանում։ Կամ մակագրում են իրենց սիրելի աշխատակիցներին, որպեսզի պարգեւավճարները բաշխելիս իրենք եւ իրենց յուրայինները փող ստանան: Ամսվա վերջում Մալբրի համակարգում կատարողական է կազմվում, եւ տեսանելի է դառնում, թե ով քանի նամակի է պատասխանել, քանի հանձնարարություն է ավարտին հասցրել, եւ ըստ այդմ էլ բաժանվում է հավելավճարը՝ ինչ-որ գործակիցներից ելնելով։
Էքսկլյուզիվ
«Հրապարակ»․ Պետերի ախորժակը բացվել է. պարգեւավճարները իրավիճակ են փոխել
Ամենաընթերցված
Ինչքան են վճարել Ռազմիկ Ամյանին` հրապարակում երգել...
Այսօր իշխանական լրատվամիջոցներն անդրադարձել էին «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքի ավարտին կայանալիք համե...
«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի որդիները տեռոր են ա...
Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի` Կոտայքում անցկացրած քարոզարշավից հետո ԵԿՄ նախագահ, ՔՊ պատգամավորության թեկն...
Սկսվել է զորքերի դուրսբերումը
Ռոտացիայի ժամկետի լրանալուց հետո, Միացյալ Նահանգները սկսել է Լիտվայից հազար ամերիկացի զինվորականի դո...
×
❮
❯