Վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ են իրականացվում մայրաքաղաքաի տարբեր հատվածներում։ «Երիտասարդի ձայնը» ՀԿ ակցիայի մասնակիցներն այս պահին անհնազանդության ակցիաներ են իրականացնում բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ «Արցախը Ադրբեջանի կազմում չի լինելու»՝ սա է նրանց կոչը։
«Կամ ձեր վրա ճնշում կա, կամ դուք համաձայն եք Արցախը հանձնելուն»,- ասացին ակցիայի մասնակիցները բուհերի դասախոսներին։ Նրանք գոռում են՝ «ուսանող, ոտքի» և կոչ են անում դասադուլ անել։