Հասարակություն

Վրաստան-Հայաստան սահմանին պնևմատիկ զենք և փամփուշտներ են հայտնաբերվել

Վրաստան-Հայաստան սահմանին պնևմատիկ զենք և փամփուշտներ են հայտնաբերվել

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության հաղորդմամբ՝ Վրաստան-Հայաստան սահմանին` «Նինոծմինդա» մաքսային անցակետում կանխվել է օրենսդրության խախտման երկու փաստ։

Մասնավորապես, եկամուտների ծառայության մաքսային սպաները, օտարերկրյա քաղաքացիների վարած ավտոմեքենաների մանրակրկիտ զննման արդյունքում, հայտնաբերել են պնևմատիկ (օդամղիչ) զենք, մեկ պահունակ և հրազենի 31 մարտական փամփուշտ։

Օրենքը խախտած երկու քաղաքացիների վերաբերյալ գործի նյութերը հետագա քննության նպատակով փոխանցվել են Ներքին գործերի նախարարությանը։ Այս մասին գրում է Aliq.ge։

Լրահոս

Ամենաընթերցված

Մնում է, որ հրաշք պատահի

Մնում է, որ հրաշք պատահի

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել։ 2025 թվականին հանրապետությունում գրանցվե...

×
Gallery Image