Այլ

Xiaomi-ն դուրս է եկել ԱՄՆ ՊՆ սահմանափակող ցուցակից

Xiaomi-ն դուրս է եկել ԱՄՆ ՊՆ սահմանափակող ցուցակից

Ուրբաթ Ամերիկայի Միացյալ Նահանգների դաշնային դատավորի որոշմամբ ժամանակավորապես կասեցվել է չինական «Սիաոմի» ընկերությունում ներդրում կատարելու ԱՄՆ արգելքը։

Հունվարի կեսերին՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, Պաշտպանության նախարարությունը Xiaomi-ն և ութ այլ ընկերություն ավելացրել էր ցուցակում, որն ամերիկացիներից պահանջում է վաճառել ընկերություններում իրենց բաժնեմասերը մինչև վերջնաժամկետը: Սահմանափակումները պետք է ուժի մեջ մտնեին հաջորդ շաբաթ:

Հունվարի վերջին Xiaomi-ն բողոք էր ներկայացրել Վաշինգտոնի դատարան՝ ցուցակից դուրս գալու համար՝ իր ներառումն անվանելով «անօրինական ու հակասահմանադրական» ու պնդելով, որ ընկերությունը չի վերահսկվում ՉԺՀ Ժողովրդա-ազատագրական բանակի կողմից:

Վաշինգտոնում ԱՄՆ շրջանային դատավոր Ռուդոլֆ Կոնտրերասն ասել է, որ դատարանը «եզրակացնում է, որ ամբաստանյալները չեն ապացուցել, որ սեղանին դրված ազգային անվտանգության շահերը համոզիչ են»:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image