Միջազգային

«Անուղեղ ռուսաֆոբներ»․ Մեդվեդևը՝ Փաշինյանի և Զելենսկու մասին

«Անուղեղ ռուսաֆոբներ»․ Մեդվեդևը՝ Փաշինյանի և Զելենսկու մասին

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն անվանել է «անուղեղ ռուսաֆոբներ»։

«Այսօր Երևանում երկու անուղեղ ռուսաֆոբներ, որոնք գերազանց խոսում են ռուսերեն, իրենց անգործունակության պատճառով վատ անգլերենով զրուցեցին։ Չնայած հնարավոր է, որ սա եղել է տեսախցիկի առջև, իսկ հետո նրանք զրուցել են իրենց ծանոթ, հիանալի և հզոր անգլերենով։ Պակասում են միայն Թրամփն ու Վենսը, որպեսզի անտեղյակներին անգլերենով խոսելու հնարավորություն տան…», - գրել է Մեդվեդևը Telegram-ում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image