Քաղաքականություն

Քաղաքապետ ընտրվելուն պես ռազմական դպրոց է բացելու

Քաղաքապետ ընտրվելուն պես ռազմական դպրոց է բացելու

Գյումրու նորընտիր  ավագանու անդրանիկ նիստին՝ ապրիլի 16-ին, ընդդիմադիր 4 քաղաքական ուժերը հայտարարել են, որ իրենց միավորման արդյունքում քաղաքապետ են ընտրելու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Եթե այս պայմանավորվածությունը պահպանվի, ապա Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը քաղաքը կառավարելու նոր հնարավորություն է ստանում, եւ ինչպես ինքն է վստահեցնում՝ քայլ առ քայլ իրագործելու է նախընտրական ծրագրում ներկայացված բոլոր դրույթները, կյանքի է կոչելու խոստումները։ 

Ուշագրավ է, որ այդ ծրագրային դրույթներից Ղուկասյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է մեկը, ըստ որի՝ Գյումրիում հիմնելու է ռազմամարզական արտադպրոցական վարժարան՝ բոլոր տարիքային խմբերի համար։ Նախկին քաղաքապետի բնոորոշմամբ՝ այդ ուսումնական վարժարանի սաներին պատրաստելու են ԱԹՍ-ների կառավարման, անհատական եւ խմբային մարտավարության, տեղագրության, առաջին բուժօգնության, ինժեներական, կրակային եւ ֆիզիկական պատրաստության մեջ՝ համագործակցելով ՀՀ ՊՆ մոտակա ուսումնական կենտրոնի, պահեստազորի փորձառու սպաների, հայ գիտնականների եւ ռազմամարզական կազմակերպությունների հետ։ 

Մեր տեղեկություններով՝ Վարդան Ղուկասյանն այդ ծրագիրը կյանքի կոչելու համար հանդիպումներ է ունեցել նաև Գյումրիում տեղակայված զինվորական բազաների սպաների հետ՝ խորհրդակցություն է անցկացրել, հավաստիացել, որ ցանկության դեպքում հնարավոր է ծրագիրն իրագործել։

Նշենք, որ նա այս մասին ասել է նաև իր քարոզարշավների ընթացքում՝ հայտարարելով, որ  այլևս եկեղեցի չի կառուցելու, այլ ռազմական դպրոց է բացելու, շատ ընկերներ ունի, կարող են օգնել իրեն այդ հարցում, ներդրումներ անել, կադրային աջակցություն ցուցաբերել։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image