Այլ

Իրանում ավելի քան 900 մարդ մահապատժի է ենթարկվել

Իրանում ավելի քան 900 մարդ մահապատժի է ենթարկվել

2024 թվականին Իրանում մահապատժի է ենթարկվել առնվազն 901 մարդ։ Դեկտեմբերի մեկ շաբաթվա ընթացքում սպանվել է 40 բանտարկյալ։

BBC-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցով գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքը։

Սա երկրում մահապատիժների ամենաբարձր թիվն է վերջին ինը տարվա ընթացքում: Մահապատժի մեծ մասը եղել է թմրանյութերի օգտագործման և թրաֆիքինգի հետ կապված հանցագործությունների համար, սակայն մահապատժի ենթարկվածները ներառում են այլախոհներ և մարդիկ, ովքեր ներգրավված են եղել 2022 թվականի բողոքի ցույցերին, նշել են ՄԱԿ-ում:

Բացի այդ, աճել է նաև մահապատժի ենթարկված կանանց թիվը։

Ինչպես լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի մամուլի քարտուղարը, Թյուրքի հրապարակած տվյալները ստացվել են մի քանի կազմակերպություններից, որոնք ՄԱԿ-ը համարում է հավաստի աղբյուրներ, այդ թվում՝ Իրանի իրավապաշտպանների տեղեկատվական գործակալությունը (HRANA), ինչպես նաև «Մարդու իրավունքները Իրանում» (IHR) եւ Hengaw իրավապաշտպան կազմակերպություններից:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image